Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արարատ Խանդոյան. «Իմ քաղաքական հայացքների համար ուղղակի շինծու քրեական գործով եմ մեղադրվում»

Նոյեմբեր 01,2016 17:53

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նոյեմբերի 1-ին մեկնարկեց Արարատ Խանդոյանի եւ Արման Առաքելյանի գործով նիստը:

Նրանց դատական դահլիճում գտնվողները ծափահարություններով դիմավորեցին: Արարատ Խանդոյանը դատական նիստի ընթացքում ասաց, որ առողջական խնդիրներ են առաջացել. «Քանի որ պատերազմի ժամանակ երեք անգամ կոնտուզիա եմ ունեցել, այդ պայթյուններից ինձ մոտ կրկնվել են գլխացավերը»:

Երբ դատավոր Մնացական Մարտիրոսյանը պարզաբանում էր, որ նա ունի իրավունք իմանալ, թե ինչում է մեղադրվում Արարատ Խանդոյանն, ասաց, որ արդեն գիտի, թե ինչում է մեղադրվում. «Իմ քաղաքական հայացքների համար ուղղակի շինծու քրեական գործով եմ մեղադրվում»:

Դատական նիստի ընթացքում Արման Առաքելյանը հրաժարվեց հանրային պաշտպան Սյուզաննա Խչեյանի ծառայություններից՝ նշելով, որ լիազորում է Արա Ղարագյոզյանին պաշտպանել իր շահերը: Նշենք նաեւ, որ Արա Ղարագյոզյանը պաշտպանում է նաեւ Արարատ Խանդոյանի շահերը:

Արա Ղարագյոզյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, քանի որ չի հասցրել ծանոթանալ գործի բոլոր հատորներին եւ պետք է քրեական գործի նյութերը ստանա:

Դատական նիստը հետաձգվեց, գործով հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 22-ին:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով, արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել եւ փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը:

Իսկ Արման Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով, արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` առարկա նետել, ինչպես նաեւ ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցրել ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930