Լրահոս
Օրվա լրահոսը

Կամո Արեյանը՝ շենքերի վերելակի խնդիրը լուծելու համար բնակչից պարտադիր վճար գանձելու մասին

Նոյեմբեր 01,2016 17:50

Օրերս բազմաբնակարան շենքի վերելակում հերթական դժբախտ դեպքը եղավ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն ասաց, որ դա իրենց առջեւ ծառացած ամենասուր խնդիրներից է:

Նա ասաց, որ մտադիր են նորից պարտադիր վճարի գաղափարը ներդնել, բնակիչը վճարի շահագործման համար, որպեսզի երաշխավորված լինի վճարի ուղղորդումը:

Նա ասաց, որ ներդնողներին գրավելու համար օրենսդրական կարգավորումների վրա են աշխատում. «Վերելակների տարիքային տարբերությունը շենքերի միջեւ շատ մեծ է, տարողության տարբերությունը, տեխնիկական վիճակը տարբեր է, գերակշիռ մասն անհանգստացնող է: Իհարկե, տեխնիկական զննում իրականացվում է, սարքավորումների, պահեստամասերի փոխարինում, ճոպանի, բոլոր կարեւորագույն մասերի ամենօրյա հետեւել կա, բայց տեխնիկապես եւ բարոյապես արդեն մաշված են»:

Կամո Արեյանն ասաց, որ Երեւանում հաշվեգրված է 4651 վերելակ: Նա ասաց, որ տարբեր հաշվարկներ են իրականացնում, որովհետեւ տարբեր արտադրողներ տարբեր գներ են առաջարկում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930