Լրահոս
Օրվա լրահոսը

Արեյանը վստահեցնում է՝ տպարանի շենքը պայթեցման եղանակով քանդելու թույլտվություն չեն տվել

Նոյեմբեր 01,2016 17:41

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն անդրադարձավ տպարանի շենքի պայթեցմանը. «Դուք ինչ-որ բան շփոթում եք։ Վարչապետի պահանջը եղել է այն, որ հարցը կանոնակարգվի օրենսդրորեն եւ կազմակերպչական առումով։ Քաղաքապետարանը տվել է քանդման թույլտվություն, բայց պայթեցման եղանակով թույլտվություն չի եղել։ Ամբողջ պատասխանատվությունը ստանձնեց կառուցապատողը եւ հայտարարեց, որ ինքն է կազմակերպել պայթեցման եղանակով քանդումը:

Վարչապետն ասել էր, որ սա «սա փորձադաշտ ու պոլիգոն չէ»: Կամո Արեյանը պնդեց, որ շենքը պայթեցման եղանակով քանդման դիմում քաղաքապետարանը չի ստացել, իսկ քանդելու համար քաղաքապետարանի կողմից թույլտվություն տալու համար հիմք է ծառայել լիազորված մարմնի՝ մշակույթի նախարարի հայտարարությունն այն մասին, որ այդ շենքը պատմամշակութային հուշարձան համարվող շենքերի ցանկում ընդգրկված չէ:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Երեւանի դեմքը Ձեզ դո՞ւր է գալիս ՝ նա պատասխանեց, որ Երեւանի՝ օր օրի զարգանալն, իհարկե, իրեն դուր է գալիս, բայց այն, ինչ իրենից ներկայացնում է պատմամշակութային արժեք, չպետք է ավերվի:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930