Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին ձյունը, ինչպես սերը, միշտ հալվում է ու գնում». Կամո Արեյանը աչքալուսանք է տալիս մեզ

Նոյեմբեր 01,2016 17:18

Այսօր Երեւանում առաջին ձյունն է տեղացել: Այս առնչությամբ այսօր ԱԺ-ում Aravot.am-ի հարցին փոխքաղաքապետ Կամո Արեյանը նախ արձագանքեց. «Աչքներս լույս, լավ բան է՝ առաջին ձյուն»:

Մենք ճշտեցինք՝ բայց Ձեր համար լա՞վ բան է, որովհետեւ միշտ ձնամաքրման աշխատանքների հետ կապված լուտանքներ են լինում քաղաքապետարանի հասցեին՝ Կամո Արեյանը վստահեցրեց, որ իհարկե, առաջին ձյունը լավ է. «Բնություն, ձյուն, առաջին, էն էլ՝ առաջին: Առաջին սերը, ինչպես որ հացը, միշտ կուտ է գնում: Առաջին ձյունը, ինչպես սերը, միշտ հալվում է ու գնում»:

kamo_areyan_2

Մեր հարցին՝ իսկ երկրորդ ձյանը պատրաստվո՞ւմ է քաղաքապետարանը, ինչպե՞ս է պատրաստվում՝ ավանդական աղ ու ավազո՞վ՝ նա պատասխանեց. «Պատրաստվում ենք: Բնության առջեւ ոչ մեկը չի կարող ասել՝ բնություն, ես քո առջեւ 100 տոկոս պատրաստ եմ: Բնության անակնկալները անկանխատեսելի են, բայց մեր եղած ռեսուրսի մեջ մենք պատրաստվում ենք, որ քաղաքը սպասարկենք»:

Մեր դիտարկմանը, որ Հիդրոմետը միշտ ասում է, երբ է ձյուն լինում ու միշտ, չգիտես ինչու, քաղաքապետարանի համար անակնկալ է լինում՝ Կամո Արեյանը պատասխանեց.«Երեւանում այսօր չունեինք ձյան կանխատեսում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930