Լրահոս
Օրվա լրահոսը

«Բառերդ շատ էին դաժե՝ շռայլ, գոտի, ձգել». Կամո Արեյանը՝ իրենց շռայլության մեջ մեղադրող լրագրողին

Նոյեմբեր 01,2016 17:16

Լրագրողների հարցին, որ վարչապետը խոսեց խնայողություններից, իսկ Երեւանի քաղաքապետարանը ամենաշռայլ գերատեսչություններից է, որ միշտ շռայլ ծախսեր է թույլ տվել, 2017-ին ինչպե՞ս եք պատրաստվում ձգել ձեր գոտիները՝ Կամո Արեյանը չհամաձայնեց, որ շռայլ են եղել. «Բառերդ շատ էին դաժե՝ շռայլ, գոտի, ձգել: Մենք շռայլ հիմնարկներից չենք եղել: Համամիտ չեմ ձեր հետ»:

Նա ասաց, որ քաղաքապետարանը միշտ խնդիր է ունեցել անընդհատ բարձրացնելու ծախսերի արդյունավետությունը. «Կրճատումները եւ խնայողությունները ինքնանպատակ չպետք է լինեն, պետք է դրանք լինեն հիմնավոր, արդյունավետ, իսկ որ այդ խնայողությունների ռեժիմը եւ քաղաքականությունն ու սկզբունքը իրեն միշտ զգացնել է տալիս՝ դա անխուսափելի է: Մեր ամեն տարվա աշխատանքում այդ խնայողությունները կան»:

Նա ասաց, որ արդեն խնայողության են գնացել եւ կրճատել 26 մեքենա. «Այս տարվա բյուջեն բավականին սեղմ է ծախսերի մեջ: Մենք արդեն նախապատրաստել ենք որոշումը ԾԻԳ-երի լուծարման՝ կոնկրետ քայլերով»:

Մեր հարցին՝ խնայողություններից խոսեցիք, այսինքն, այլեւս չե՞ն լինելու թանկարժեք կոնյակներ, ճոխ նվերներ՝ Կամո Արեյանը պատասխանեց. «Ներկայացուցչական ծախսերն անհրաժեշտ են եւ անխուսափելի: Բայց դրանք լինելու են չափավոր, բյուջեի հնարավորության շրջանակներում՝ առանց ավելորդ շռայլությունների»:

Լրագրողները ճշտեցին՝ նախկինում կայի՞ն շռայլություններ, որ այս տարի չի լինելու՝ փոխքաղաքապետը պատասխանեց, որ երբ ծախսերը բյուջեների նայում են, տարեցտարի գնացել են խնայողությունների, ներկայացուցչական ծախսեր, միջոցառումներ, գործուղումներ եւ այլն: Այդ հարցում, ըստ նրա, լուրջ տնտեսումներ են արել:

Հարցին՝ քաղաքապետարանում պրիմիտիվ գողություններ կա՞ն, որի մասին խոսում էր վարչապետը՝ Կամո Արեյանը պատասխանեց. «Ըստ անհրաժեշտության եւ շատ սեղմ են մեր գործուղումները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930