Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ էկրանից երեւաց վրդովված. «Քաղաքը գիտե՞ր պայթեցման մասին, քաղաքը չգիտեր»։
Կարեն Կարապետյանին զայրացրել էր մայրաքաղաքի կենտրոնում հին շենքերից մեկի ապամոնտաժումը պայթեցման եղանակով. «Սա փորձադաշտ չէ: Սա ռազմական պոլիգո՞ն է, ի՞նչ է»։
Չնայած հանրությունը դժգոհում էր,որ Երեւանը կորցրեց հին շենքերից մեկը, բայց վարչապետին ակնհայտ անհանգստացրել էր սոսկ փաստը, որ բնակիչները տեղեկացված չեն եղել ։
«Շինարարը կամ սեփականատերը պետք է տեղեկացներ համայնքի համապատասխան ատյաններին, որ շենքն ապամոնտաժելու են ոչ թե այս կամ այն եղանակով, այլ՝ պայթեցման: : Այդ իսկ պատճառով, պետք է հասկանալ, թե ինչ պատիժ է հասնում սեփականատիրոջը կամ շինարարին և նրա նկատմամբ կիրառել առավելագույն պատիժը»,-ասել էր վարչապետը։
Կարդացեք նաև
Կառավարության տարածած տեսանյութում չի երեւում, թե ինչպես են վարչապետի մեղադրանքներին արձագանքում աշխատանքային խորհրդակցության մասնակիցները։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ