«Սանիթեք» ընկերությունը տեղեկացնում է Երևան քաղաքի բնակիչներին, որ եղանակային փոփոխությունները հաշվի առնելով՝ ընկերությունն անցել է ձմռան աշխատանքային գրաֆիկի և համապատասխան քայլեր է ձեռնարկել եղանակային նոր պայմաններում պատշաճ աշխատանք իրականացնելու համար:
Այս պահին արդեն կազմ ու պատրաստ են ընկերության՝ ձյան մաքրման աշխատանքների համար նախատեսված 33-ից ավելի մեքենա-սարքավորումներ, որոնք անցել են բոլոր տեխնիկական ստուգումները, 400-ից ավելի աշխատակիցներ, ովքեր ձյան տեղումներին զուգահեռ անմիջապես կանցնեն շուրջօրյա ձնամաքրման աշխատանքների իրականացման, պահեստավորվել է ավելի քան 2000 տոննա աղ փողոցներն ու մայթերը մշակելու համար, իսկ ընկերության տեխնիկական աջակցության ավտոպարկը պատրաստ է սպասարկել մեքենա-սարքավորումներ 24 ժամ ձնամաքրման մեջ օգտագործվող մեքենաների որևէ անսարքության դեպքում անմիջապես դրանք վերանորոգելու և ընթացիկ ստուգումների համար:
Նշենք նաև, որ ընկերությունը ձեռք է բերել բոլորովին նոր սարքավորումներ, որոնք հարմարեցված են բակերի և մայթերի ձնամաքրման աշխատանքների իրականացման համար:
Հավելենք, որ ձմռան ընթացքում կատարված աշխատանքների մասին «Սանիթեք» ընկերությունը պարբերաբար զեկուցելու է Երևանի բնակիչներին: Հաղորդակցային ավելի ակտիվ աշխատանքային մոտեցումը նպատակ ունի ոչ միայն հաշվետու լինել Երևանի բնակիչներին, այլև հորդորել նրանց լինել ավելի համագործակցային և ցանկացած խնդիր կամ խափանում նկատելու դեպքում տեղեկացնել ընկերության թեժ գծի 80-90 հեռախոսահամարով, որն աշխատում է 24-ժամյա ռեժիմով կամ գրել ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջին:
Կարդացեք նաև
«Սանիթեք» ընկերությունը հորդորում է Երևանի բնակիչներին աղբահանության և սանիտարական մաքրման հետ կապված որևէ խնդիր նկատելու դեպքում զանգահարել ընկերության թեժ գծի 80-90 հեռախոսահամարին կամ նամակ ուղարկել ընկերության պաշտոնական էջին Ֆեյսբուք սոցիալական ցանցում: