Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջազգային կառույցներին տանում են քյաբաբ, խորոված-մորոված՝ ստանում են այն թիվը, որն ուզում են». Բագրատյան

Նոյեմբեր 01,2016 16:50

Այսօր ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի , ինչպես նաեւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց տարածքային կառավարման մարմինների 2017-ի բյուջեի նախագիծը:

Քննարկման ժամանակ Հրանտ Բագրատյանը նորից անդրադարձավ վիճվարչության թվերին եւ Ստեփան Մնացականյանին արձագանքին: Նրա խոսքերով՝ Վարդան Արամյանը երեկ ասաց, թե այնքան, ինչքան ՀՀ տնտեսությունն է աճում, այդքան է աճում նաեւ Վրաստանինը. «ՀՀ տնտեսությունը 2009-2015-ին գումարային աճել է 8.5 տոկոս, Վրաստանի տնտեսությունը՝ 29.6 տոկոս, համաշխարհային տնտեսությունը միջինը 16.9 տոկոս: Ինչպես տեսնում եք, ֆինանսների նախարար Արամյանի բացատրությունները երեկ անընդունելի էին»: Նա վստահեցրեց, որ նախարարի նշած միայն վերջին տարվա թիվն է ճիշտ ասել:

Նա ասաց, որ տասնյակ տարիներ վիճծառայությունն աղճատված պատկեր է ներկայացրել. «Երեկ ասում էր՝ դե ինձ ինչ տալիս են, այն էլ գրում եմ, Եվրանեսթի թիվն էլ, ասում էր սխալ եմ ասում: Ես ձեզ բերել եմ Եվրանեսթի համապատասխան այդ էջը, որտեղ ՀՀ-ում փոքր ու միջինը 27 տոկոս է եւ իր նամակը, որտեղ 58 տոկոս է»:

Բագրատյանը Գագիկ Մինասյանին եւ ներկաներին բաժանեց պատճենները՝ ապացուցելու համար, որ ճիշտ է. «Իր խնդիրն արդեն միջազգային կառույցների հետ է, ոչ թե ամեն անգամ այդ միջազգային կառույցներից մարդկանց տանում են քյաբաբ, խորոված-մորոված, գխտալ-մխտալ, վերջում էլ ստանում են այն թիվը, որը ուզում են ստանալ, հասկանո՞ւմ եք»:

Անդրադառնալով մարզերի բյուջեին՝ Հրանտ Բագրատյանն ասաց. «Սահմանադրությունն ասում է, ՏԻՄ-երը պետք է ստանան այնքան բյուջե, որքան պետք է բավարարի իրենց առջեւ դրված խնդիրները լուծելու համար: Նա ասաց՝ բարի եղեք, փողը տվեք, որպեսզի տնտեսությունն ապակենտրոնացվի. «Բյուջեն ՏԻՄ-երի 140 մրդ է, 34-ն է կազմում հողի հարկը, տուրքերը: Պարզ է, որ գույքահարկով, տեղական տուրքով 140 մլրդ չի դզվելու, որպեսզի անընդհատ գյուղապետը, քաղաքապետը չգնա կառավարություն, ասի՝ ինձ փող տուր, կախվածությունը վերանա, որպեսզի Սահմանադրությունը կատարվի, որպեսզի ամեն մի մարզպետ շահագրգռված լինի շատ աշխատի: Մեկին կառավարությունը շատ է տալիս, մյուսին՝ քիչ, չի երեւում՝ ով լավ աշխատեց, ով՝ վատ»:

Ատոմ Ջանջուղազյանը ֆինանսների նախարարի ներկայացրած տվյալների հետ կապված պատասխանեց, որ «այն ցուցանիշները, որոնք լսեցիք ֆինանսների նախարարից, որեւէ կասկած չպետք է հարուցի»: Ինչ վերաբերում է Ստեփան Մնացականյանի թվերին՝ նա ասաց. «Վիճծառայության եւ ձեր հարաբերություններին եւ վերաբերմունքի հետ կապված չեմ ուզում արտահայտվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Էէէէ,պարոն Բագրատյան,տեղական ինքնակառավարման կատարելագործման նպատակով քյաբաբ-մաբաբ տարաք Համաշխարհային Բանկից 20մլն. վարկ վերցրեցիք՝ֆրանսիական մոդելը մեր հանրապետությունում ներդնելու համար,մասնագետներ հրավիրեցիք Ֆրանսիայից,այդ փողերը ծախսեցիք,իսկ խորհրդարան ներկայացրիք մի նախագիծ,որը նախնական նախագծի հետ ոչ մի առնչություն չուներ:Արդյունքում ստեղծվեց մարզպետարաններից կախված իշխանություն,որը ներկայացնում է այնպիսի թվեր,ինչպիսին պահանջում են…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930