Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի հանձնարարականով պատիժները շրջանցեցին առաջին տպարանի շենքի սեփականատիրոջը

Նոյեմբեր 01,2016 16:38

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականը կատարված է, այսօր արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն անցկացրել է Երևանի Հանրապետության 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան) պայթեցման աշխատանքների թեմայով խորհրդակցություն, նախարարը հանձնարարել է անցկացնել ծառայողական քննություն և տույժի ենթարկել ՓԾ ղեկավար կազմի պատասխանատուներին:

Օրենքով սահմանված կարգով 2 ամիս ժամկետով կկասեցնի և 1 մլն դրամի չափով տուգանքի կենթարկի պայթեցման աշխատանքներ իրականացրած «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Aravot.am-ը առաջին տպարանի շենքի հիմնական սեփականատեր Գենիկ Կարապետյանից հետաքրքրվեց՝ վարչապետի հանձնարարականով պատիժներից իրեն ինչ պատիժ բաժին հասավ:

genadi-karapetyan

Պարոն Կարապետյանն ասաց, որ իրենց ընկերության համար սահմանված պատժի մասին դեռ տեղեկություն չունեն. «Մենք դեռ չենք ստացել պատիժ»:

Հիշեցնենք, որ վարչապետը հայտարարել էր, որ «Առաջինը՝ շինարարը կամ սեփականատերը պետք է տեղեկացներ համայնքի համապատասխան ատյաններին, որ շենքն ապամոնտաժելու են ոչ թե այս կամ այն եղանակով, այլ՝ պայթեցման: Այդ իսկ պատճառով, պետք է հասկանալ, թե ինչ պատիժ է հասնում սեփականատիրոջը կամ շինարարին և նրա նկատմամբ կիրառել առավելագույն պատիժը»:

Պարոն Կարապետյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում վստահեցրել էր, որ պայթեցման աշխատանքները եղել են օրենքի շրջանակում, որ «ԱԻՆ-ը քանդման ժամանակ զգուշացրել է շրջապատի բոլոր աշխատող կազմակերպություններին, բնակիչներին, ճանապարհային ոստիկանությանը, փակվել է ճանապարհը, տեղահանվել են մեքենաները, ներկա են եղել ոստիկանության ու ԱԻՆ-ի մոտ հիսուն աշխատակիցներ, տեղի է ունեցել քանդումը»:

Նրանից հետաքրքրվեցինք՝ ինչպես ստացվեց, որ ամեն դեպքում բացթողումներ են եղել եւ ում բացթողնման արդյունքն է, ի պատասխան՝ ասաց «Ամեն դեպքում, կար մի թերացում, որը այդպես էլ չպարզվեց, միայն պարզվեց, որ օրենքի բաց է, ինչ է… շինարարը, չունենալով լիցենզիա, դիմել է պայթեցման աշխատանքներն իրականացրած ընկերությանը, սա էլ դիմել է ԱԻՆ-ին, թե հիմա ով պետք է քաղաքապետարանին կամ քաղաքաշինության նախարարությանը տեղեկացներ, որ պայթեցվելու է, պայթեցնող ընկերությո՞ւնը, շինարա՞րը, թե՞ ԱԻՆ-ը, դա բաց է մնացել, հիմնական թերությունը պարզվեց, որ դա է եղել: Որի համար վարչապետը որոշեց պատժել մարդկանց, ինչի հետ համաձայն եմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930