Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի և Մոսկվայի ռազմավարական գործընկերության հիմքում բարիդրացիական հարաբերություններն են. Պուտին

Նոյեմբեր 01,2016 16:09

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բազմակողմանի ռազմավարական գործընկերության հիմքում ընկած են դարերի ընթացքում ձևավորված բարեկամական և բարիդրացիական հարաբերությունները: Այս մասին ասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքվում ընթացող ռուս-ադրբեջանական 7-րդ միջտարածաշրջանային ֆորումի անդամներին ուղղված ուղերձում:

«Համոզված եմ, որ այս հանդիպումը տեղի կունենա երկու երկրների իշխանության և գործարար շրջանակների ներկայացուցիչների, փորձագետների և հասարակական կազմակերպությունների կառուցողական երկխոսության ձևաչափով: Դրա օրակարգում արտացոլում կգտնեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են տնտեսական և ֆինանսական համագործակցության ամրապնդումը, գիտական, կրթական և մշակութային ոլորտներում կոոպերատիվ կապերի խորացումը»,- ասվում է ուղերձում:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղերձում էլ նշվում է, որ ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային ֆորումները «դրական ներդրում են ունենում ռազմավարական գործընկերության ամրապնդման գործում, նպաստում են մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցության աճին»:

Ուղերձում նշվում է, որ հաշվի առնելով երկու երկրների ուժեղ տնտեսական ներուժը և համատեղ աշխատանքի հարուստ փորձը, անհրաժեշտ է հետագայում ավելի սերտ միավորել ջանքերը և ավելի ակտիվացնել համագործակցությունը:

Ֆորումի շրջանակում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է 12 փաստաթուղթ, որոնք նախատեսում են համագործակցություն մարդասիրական և տնտեսական ոլորտներում:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930