Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ադրբեջանական կողմը եւս 1 զոհ ունի. ըստ քաղաքագետի՝ «դիրքային պայքար» է ընթանում (Տեսանյութ)

Նոյեմբեր 01,2016 15:59

«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր Aravot.am-ը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանին խնդրեց մեկնաբանել ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ԱՄՆ-ն ներկայացնող համանախագահ Ջեյմս Ուորլիքի տեսակետը, թե. «Մենք ողջունում ենք Ալիեւի հայտարարությունը ԼՂ կարգավիճակի մասին»:

Հիշեցնենք՝ հոկտեմբերին Ալիեւն ասել էր. «Ինքնավար հանրապետության կարգավիճակն է առավելագույն փոխզիջումը Ղարաբաղի հարցում, որին պատրաստ է այսօր գնալ Ադրբեջանը: Եվ սա համահունչ է այն առաջարկներին, որոնք Մինսկի խմբի միջնորդներն առաջ են քաշում»:

Քաղաքագետն ասաց, որ Ալիեւի մոտեցումներն ինչ-որ չափով փոխվել են. «Նախկինում նա բացառում էր ցանկացած զիջում հայկական կողմին: Սա ինչ-որ չափով Ալիեւի դիրքորոշման մեղմացումն է, հնարավոր է՝ Ուորլիքը դա է փորձել ընդգծել, բայց դա հարցի կարգավորման հեռանկար չի կարող դիտվել: Արցախի իշխանություններն արձագանքել են Ալիեւի հայտարարությանը՝ ասելով, որ դա այն չէ, ինչի համար պայքարում է արցախահայությունը»:

Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ բանախոսն ասաց, որ ակտիվություն կա. «Մեր զինված ուժերը բավականին շուտ են բացահայտում թշնամու գործողությունները եւ կարողանում են հակադարձել: Ադրբեջանի վերջին դիվերսիոն փորձից հետո երեկ իրենց մամուլում տեղեկություններ հրապարակվեցին եւս մեկ զոհի մասին: Ենթադրում եմ, որ ձախողված դիվերսիայի հետեւանքներն են: Ըստ էության, Ադրբեջանի երեք զոհի անուն հայտնի է: Կարելի է ասել՝ դիրքային պայքար է ընթանում սահմանում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930