Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Սամվել Կարաբեկյանը «Առավոտի» հետ զրույցում խոսելով բուհերի ներսում իրականացվող ընտրություններից՝ նշում է. «Շատ ենք խոսում տեղական կամ համապետական ընտրություններից, բայց եթե համալսարանի ֆակուլտետի ամբիոնի վարիչի կամ դեկանի ընտրության ժամանակ կարող ես նկատել, որ մարդը լուսանկարում է իր քվեարկածը, որպեսզի հետո հաշվետու լինի, էլ ի՞նչ եք ուզում սոցիալական անհամեմատ ավելի ծանր պայմաններում գտնվող, կրթական ավելի ցածր պատրաստվածություն ունեցող մարդուց, որին շատ ավելի հեշտ է վախեցնելը»:
Սամվել Կարաբեկյանի հետ զրույցի այլ մանրամասներ՝ նոյեմբերի 2-ի տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ