Ադրբեջանցի հայտնի հրապարակախոս, լրագրող Ռաուֆ Միրկադիրովը քաղաքական ապաստան է խնդրել Շվեյցարիայից: Ինչպես հաղորդում է contact.az-ը, այս մասին «Թուրան» գործակալությանն ասել է նրա փաստաբան Ֆուադ Աղաևը:
Հիշեցնենք, 2014թ. Միրկադիրովը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման և բանտում անցկացրեց շուրջ 2 տարի: Իշխանությունների պնդմամբ՝ նրան «հավաքագրել էր» իրավապաշտպան Լեյլա Յունուսը՝ հայկական հետախուզության համար աշխատելու նպատակով:
Ավելի ուշ միջազգային ճնշման տակ նա պայմանականորեն ազատ արձակվեց:
Նախքան ձերբակալությունը՝ Միրկադիրովն ապրում և աշխատում էր Թուրքիայում, որտեղ ապրում է նաև նրա ընտանիքը: 3 ամիս առաջ Ադրբեջանի իշխանությունները նրան թույլ տվեցին այցելել ընտանիքին:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ