Լրահոս
Օրվա լրահոսը

Ճարտարապետ. «Էս անտեր երկիրը երբ է որոշելու, թե ինչ է ուզում անել քաղաքի հետ»

Նոյեմբեր 01,2016 15:30

Նոյեմբերի 1-ին Հայաստանի ճարտարապետների միության շենքում հոկտեմբերի 27-ին պայթեցված Առաջին տպարանի կառուցապատման նախագծի քննարկման ժամանակ ճանաչված ճարտարապետ Հրաչ Պողոսյանն ահազանգ հնչեցրեց. «Ականատես կլինենք, որ մի օր էլ Մաշտոցի պողոտայի արվեստագետների շենքը, Մարկ Գրիգորյանի եւ մյուս շենքերը կքանդեն ու դրանց փոխարեն կառուցելու են հյուրանոց, մինչեւ էս անտեր երկիրը չորոշի, թե ինչ է ուզում անել այս քաղաքի հետ: Էս մի շենքը պահում է, մյուսը ձեռքից գնում է, մեկը պահում է, նա է ձեռքից գնում, շատ բարդ վիճակ է, Երեւանը Թամանյանի ժամանակ ուներ 40 հազար բնակչություն, հետո 400 000, 500 000, վերջում էլ դարձավ մեկ միլիոն»:

Նա առաջարկեց ամբողջ կենտրոնը՝ հարակից շենքերով մտցնել հուշարձանների ցանկում եւ իր ձեւակերպմամբ՝ դարձնել յուրովի անձեռնմխելի ու ամեն ինչ օրենքով ամրագրել՝ խուսափելու համար հնարավոր անցանկալի հետեւանքներից:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930