Լրահոս
Օրվա լրահոսը

Վճարված հարկերի ծավալով ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդգրկվել է Հայաստանի առևտրային բանկերի առաջատարների ցուցակում

Նոյեմբեր 01,2016 15:24

ՎՏԲ – Հայաստան Բանկն 2016թ.-ի 9-ամսյա տվյալներով ներառվել է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների թվում` պետական բյուջե վճարելով մոտ 2.8 մլրդ դրամ: Բանկը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը Հայաստանի առևտրային բանկերի ցուցակում և 27-րդ տեղը հանրապետության խոշորագույն հարկատուների ցանկում: Նշված տվյալները ներկայացված են Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական Եկամուտների Կոմիտեի 2016թ.-ի առաջին 9 ամիսների արդյունքների մասին հրապարակված տվյալներում:
1000 խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկվել են ՀՀ-ում գործող բոլոր առևտրային բանկերն, որոնց մասնաբաժինը կազմել է հաշվետու ժամանակաշրջանում վճարված հարկերի 5.3%-ը: Ընդհանուր առմամբ 1000 խոշորագույն հարկատուներն 2016 թ.-ի նշված ժամանակահատվածում պետական բյուջե են վճարել 525 մլրդ դրամ:

Լրացուցիչ տեղեկություններ ՎՏԲ –Հայաստան Բանկի մասին

ՎՏԲ –Հայաստան Բանկ ՓԲԸ –ն անդամակցեց միջազգային ֆինանսական խմբին 2004 թվականի ապրիլից: Ներկայումս Ռուսաստանում երկրորդ խոշորագույն ՀԲԸ-ն ` «ՎՏԲ –Բանկ ՓԲԸ»-ն, տնօրինում է ՎՏԲ –Հայաստան Բանկի բաժնետոմսերի 100% -ին: Բանկն ավանդաբար ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջնորդների թվում ըստ հիմնական ցուցանիշների: Բանկին է պատկանում երկրում ամենախոշոր մասնաճյուղային ցանցը` 67 մասնաճյուղ

 

ՎՏԲ –Հայաստան Բանկ ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930