Նոյեմբերի 1-ին Հայաստանի ճարտարապետների միության շենքում հոկտեմբերի 27-ին պայթեցված Առաջին տպարանի կառուցապատման նախագծի քննարկման ժամանակ Առաջին տպարանի տարածքի սեփականատերը «Մաքուր երկաթ» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրեն Գենիկ Կարապետյանը հայտարարեց, տպարանի շենքի ներս ընկած մասը արժեքավոր բան չէր եւ ճարտարապետական մեծ հետաքրքրություն չէր ներկայացնում:
«Չեմ կարծում, թե Փարիզից կամ ուրիշ քաղաքից տուրիստները կգան ու կզարմանան»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է շենքի երկու թեւերին, դրանք Կարապետյանի խոսքով, էլի արժեք չունեն, բայց հիշողություն են, ինչը, նրա բառերով, «մեծ կատեգորիա է»:
Քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ չափանիշներով է առաջնորդվում, որ հայտարարում է, թե շենքի չերեւացող հատվածը արժեքավոր չէ, իսկ մյուս մասն արժեքավոր է:
Կարդացեք նաև
«Պետք է ամեն մի հիշողություն արժեք ունենա, հիմա այդ շենքի այդ մասը արժեք չունի: Նույնն էլ մարդն է, ապրում է 70 տարի, բայց հո բոլոր օրերը հիշողության հետ կապ չունե՞ն: Չի կարելի ընկնել ծայրահեղությունների մեջ: Երբ ասում ենք հյուրեր, տուրիստներ, ընկնում ենք ծայրահեղությունների մեջ: Մեր մայրաքաղաքում առանձնապես նայելու բան չկա, Ամստերդամը չենք, ոչ էլ մեր հարեւան Վրաստանը: Հիմա այդ շենքն էլ այն հիշողությունն է, որ դառը հիշողություն է»,- յուրովի հիմնավորեց Գենիկ Կարապետյանը:
Ի պատասխան՝ Սարհատ Պետրոսյանը տարակուսանքով ասաց. «Հնարավո՞ր է դուք այլ դառը հիշողություններ էլ ունեք»:
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը փորձեց մեղմել լարվածությունը: Նա փաստեց, որ շատ շենքեր հուշարձանների ցանկում չեն, ու պետք է նախ այդ հարցը կարգավորել. «Թե չէ կառուցապատողն ունի այն, ինչ ունի»
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարում՝ Մկրտիչ Մինասյանն ու Գենիկ Կարապետյանը (աջից)
Այս մարդը Քաջ Նազարի բախտով հարստացածներից է և արժանի չէ մեծ ուշադրության: Մոլիբդեն են վաճառել ու հարստացել: Եթե քյդքան հզոր են, ապա թող համապատասխան մշակման գործարան կառուցեն: Այն ազգին նվիրյալ գործ կլիներ ու կնպաստեր երկրի տնտեսության զարգացմանը: