Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւը փորձելու է իրավիճակը լարել». Հրանտ Մելիք-Շահնազարյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 01,2016 14:44

«Կարծում եմ՝ Մինսկի խմբին չի հաջողվել պայմանավորվածություն ձեռք բերել՝ Համբուրգում երկու երկրների արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու համար, այլապես լրացուցիչ նախապատրաստական աշխատանք տանելու անհրաժեշտություն չէր լինի»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ վերջերս տարածաշրջան կատարած այցի արդյունքներին՝ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նա ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպումը ներկայումս տրամաբանական չի համարում, քանի որ Ալիեւը հրապարակայնորեն հրաժարվել է Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի հանդիպումների պայմանավորվածություններից:

«Քանի դեռ դրանք կյանքի չեն կոչվում, ՀՀ-ի համար անիմաստ է նման նոր հանդիպում ունենալը: Այդ հանդիպումից խուսափում է Ալիեւը: Ադրբեջանական կողմի համար բանակցային գործընթացում խնդրահարույց իրավիճակ է ստեղծվել. պատերազմ չվերսկսելը այլեւս չեն կարող ներկայացնել որպես զիջում: Նաեւ անհավատալի են սպառնալիքները, թե կարճ ժամանակում կարող են հարցը լուծել ռազմական ճանապարհով: Ալիեւը խոստովանեց, որ իր վրա ճնշում են գործադրում եւ ստիպում ճանաչել ԼՂՀ անկախությունը: Քանի դեռ իրավիճակ չի փոխվել բանակցային սեղանի շուրջ, նա կխուսափի հանդիպել, ուստի փորձելու է իրավիճակը լարելու միջոցով նոր իրավիճակի հասնել: Այդ ընթացքում էլ կփորձեն խուսափել հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, եթե արտաքին ճնշումն այդ հարցում մեծ չլինի»,-նկատեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նրա բնորոշմամբ՝ այս ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբը եւս կփորձի ժամանակ շահել. «Նոր նշանակված ֆրանսիացի համանախագահին ժամանակ է պետք, որ ներգրավվի խմբի աշխատանքներին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930