Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւը պատերազմ սկսելու ավելի լուրջ պատճառներ ունի». Հրանտ Մելիք-Շահնազարյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 01,2016 14:19

«Ալիեւը պատերազմ սկսելու ավելի լուրջ պատճառներ ունի: Ապրիլից հետո «էյֆորիկ» տրամադրություններն անցան, եւ հիմա հարց է առաջանում՝ ի՞նչ ստացան՝ ապրիլին հազար զոհ ունենալուց հետո»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում անդրադառնալով Արցախի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական բախման հավանականությանը, ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նա ընդգծեց, որ Ալիեւն իր հերթին է սրում սեփական հասարակության «էյֆորիան»՝ անընդհատ ասելով, թե «քիչ է մնացել, պետք է տարածքները վերադարձնեն»:

Մինչդեռ քաղաքագետը նկատում է՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հայտարարությունը, թե երկու երկրների նախագահները պատրաստ չեն հակամարտության լուծմանը, խիստ բացասական տրամադրություններ առաջացրեց Ադրբեջանում:

«Հայկական կողմը պատրաստ չէ պատերազմի, Ադրբեջանն է պատրաստվում: Նոր պատերազմ սկսելուց առաջ նա պետք է վերականգնի իր հատուկ նշանակության զորքերը, որոնք կորցրեց ապրիլին…»,-ասաց Հրանտ Մելիք Շահնազարյանը:

Aravot.am-ը հարցրեց՝ «ինչպե՞ս կբացատրեք ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ն ներկայացնող համանախագահ Ջեյմս Ուորլիքի եւ Քերրիի հայտարարությունների հակասությունը»: Ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի՝ Քերրիի կողմից իրատեսական գնահատական է հնչեցվել. «Տեսել են, որ մի քանի հանդիպումներից հետո քաղաքական իրավիճակը չի փոխվել: Ադրբեջանի հայտարարություններն էլ ցույց են տվել, որ քաղաքական ճանապարհով խնդիրը լուծելուն պատրաստ չեն: Իսկ Ուորլիքի, ինչպես եւ մյուս համանախագահների խոսքերն ավելի շատ «բարի կամեցողություն» են հիշեցնում, քան իրավիճակի իրական գնահատականներ: Փորձում են հավասարապես գովել կամ քննադատել հակամարտող բոլոր կողմերին: Դա ընկալվում է որպես միջնորդական գործունեություն, մինչդեռ նման գնահատականներով հնարավոր չէ հասնել կայունության»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930