Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տեսախցիկների գումարը կարող է չբավարարել

Նոյեմբեր 01,2016 13:45

ԱԺ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը չի բացառում, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղամասերում տեսախցիկների տեղադրման համար գումարները չբավարարեն: Այդ մասին այսօր նա ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Տեսախցիկների հետ կապված տեխնիկական խնդիր լինել չի կարող: Բոլորիդ մոտ էլ տեսախցիկ կա: Խնդիրը կարող է լինել, որ գումարները չբավարարեն եւ այդ պատճառով որեւէ կազմակերպություն հանձ չառնի կատարելու այդ աշխատանքը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ԵՄ-ն երկու միլիոն եվրո է խոստացել Հայաստանին այդ նպատակով:

Լրագրողներից մեկը հիշեցրեց, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ահազանգել էր, թե ինչ-որ խոշոր ընտրակեղծարարներ ցանկանում են չեղարկել համաձայնագրի այդ հատվածը:

«Առաջարկում եմ, որ պարոն Զուրաբյանին հարց ուղղեք`ո՞վ է նման բան ասում»: Դավիթ Հարությունյանը մանրամասնեց, որ տեսախցիկների մասով որեւէ կազմակերպության հետ դեռեւս բանակցություններ չեն ընթանում: Գնումը կատարվելու է սովորական բաց գնում սկզբունքով. այն կազմակերպությունը, որը կբավարարի եռակողմ հանձնաժողովի որակական պահանջներին, այն էլ կմասնակցի. «Այդ իսկ պատճառով առաջին իսկ օրվանից շեշտադրել ենք, որ պատասխանատվությունը չի լինելու միայն կառավարության ուսերին: Լինելու է եռակողմ հանձնաժողով, որտեղ կառավարությունը լինելու է փոքրամասնություն: Մեծամասնությունը կլինեն ընդդիմությունը եւ քաղհասարակության ներկայացուցիչները»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930