Հոկտեմբերի 31-ին, ժամը 14.33-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա լճափից երկու քաղաքացի նավակով մտել են Սևանա լիճ ձկնորսության և չեն վերադարձել։ Որոնողական աշխանտանքների համար անհրաժեշտ է Ջրափրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ կորել են Նորատուս գյուղի բնակիչներ Ա. Ա.-ը և Ա. Կ.-ը։
Ժամը 19.18-ի դրությամբ մթության, եղանակային անբարենպաստ պայմանների և ալեկոծության պատճառով դադարեցվել են որոնողական աշխատանքները, որոնք կվերսկսվեն վաղ առավոտյան:
Կարդացեք նաև
Ս. թ. նոյեմբերի 1-ին, ժամը 13.12 -ին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
***
Ս. թ. նոյեմբերի 1-ին, ժամը 11.49 -ին որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են:
***
Ս. թ. նոյեմբերի 1-ին, ժամը 13.12 -ին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:
ՀՀ ԱԻՆ