Ռեալիթի-շոուի գերաստղ Քիմ Քարդաշյանը նկար է հրապարակել ֆեյսբուքում: Դա նրա առաջին հաղորդագրությունն է իր մասին հոկտեմբերի սկզբին Փարիզում կողոպուտի ենթարկվելուց հետո: Այն ժամանակ Քիմից գողացել էին $ 11 մլն. արժողությամբ զարդեղեն:
Փորձագետները հաշվել են, որ Քարդաշյանների ընտանիքը սոցցանցերում «լռելով» հարյուր հազարավոր դոլարներ է կորցնում: Իսկ լրատվամիջոցները տեղեկացնում են, որ մոդելյեր եւ լուսանկարիչ Կարլ Լագերֆելդը քննադատել է Քարդաշյանին իր հարստությունը չափից ավելի շատ ցուցադրելու համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Քիմ Քարդաշյանի ՖԲ էջից