Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդան Արամյանն իսկապես փիլիսոփա է. «Չորրորդ իշխանություն»

Նոյեմբեր 01,2016 12:33

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարել է, թե 2017 թվականի բյուջեով տնտեսվարողների համար հարկային լրացուցիչ անհարկի բեռ չի ստեղծվի։

«ՉԻ» – «Անհարկի հարկային բեռ» բառակապակցությանն ինքնին նորամուծություն է ֆինանսատնտեսական ոլորտում, բայց խնդիրը դա չէ։ Փաստորեն մինչեւ հիմա իշխանությունները տնտեսվարողների համար ժամանակ առ ժամանակ անհարկի հարկային բեռ են ստեղծել, այսինքն՝ դրա հարկը (անհրաժեշտությունը) չի եղել, բայց իրենք արել են։ Ու հիմա որոշել են՝ սրանից հետո էլ չեն անելու։ Այլ կերպ ասած՝ հարկերը բարձրացնելու են միայն այն դեպքում, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Ինչպիսի խոր փիլիսոփայություն։

Վարդան Արամյանն իսկապես փիլիսոփա է։ Օրինակ՝ անդրադառնալով այն խնդրին, որ 2017-ին թոշակների ու աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ, նա ասել է. «Հեգելն ասել է՝ պետք է ինչ-որ բան զոհաբերես, որ մեկ այլ բան ձեռք բերես»։ Կարող եք վստահ լինել՝ ոնց էլ լինի, բնակչության սոցիալական ծանր վիճակի մասին մի երկու բառ էլ Ֆոյերբախն ասած կլինի, իսկ արտագաղթի մասին հարցերին կարելի է պատասխանել՝ մեջբերումներ անելով Շպենգլերից։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930