«Մեդիա եւ իրավունք» ՀԿ-ն դիմել է ԱԺ-ի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով՝ նշելով, որ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը եւ Արկադի Համբարձումյանը խախտել են ԱԺ կանոնակարգ օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» եւ «գ» կետերով նախատեսված էթիկայի կանոնները, քվեարկել են ուրիշ պատգամավորների փոխարեն։
«Ժողովուրդ»-ը պարզաբանումներ խնդրեց ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանից. «Թող իրոք ապացուցեն՝ տեսանյութի այդ վայրկյաններում արդյոք այդ մարդու տեղը քվեարկած է, թե ոչ։ Պատգամավորը կարող է տարբեր շարժումներ անի նստած տեղը։ Նման բան չի եղել, իրենք թող ներողություն խնդրեն սխալ տեղեկություն տարածելու համար։ Ես չեմ մասնակցի, երբ հանձնաժողովը որոշի դա վերցնել վարույթ, թող լրիվ փաստերը վերցնեն, փորձեն ապացուցել»,- ասաց Սուքիասյանը:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում