Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ֆինանսների նախարար. «Տարվա արդյունքում մենք, հնարավոր է, մինչեւ 70-80 միլիարդ դրամի թերակատարում ունենանք». «Ժողովուրդ»

Նոյեմբեր 01,2016 11:53

2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը խոստովանեց, որ ստիպված է եղել զոհաբերել առաջիկայում ՀՀ քաղաքացիների թոշակների եւ աշխատավարձերի բարձրացումը: «Ժողովուրդ»-ը նախագծի քննարկումից հետո ֆինանսների նախարարի հետ զրուցեց ՀՀ պետական բյուջեի եկամուտների թերակատարման մասին։

– Պարոն Արամյան, 9 ամիսների արդյունքներով բյուջեի եկամուտները թերակատարվել են 53 միլիարդ դրամով։ Ինչպե՞ս կբացատրեք այս հանգամանքը։

– Դա պայմանավորված է տնտեսությունում տեղի ունեցող գործընթացներով։ Ես տարեկան ցուցանիշներով ասեմ, համար առաջինը մենք պետք է հաշվի առնենք, որ անվանական ՀՆԱ-ն ավելի ցածր է լինելու այս տարի եւ արդեն իսկ ավելի ցածր է, քան մենք պլանավորել էինք։ Մենք 2016 թվականի համար պլանավորել էինք 2,2 տոկոս իրական աճ եւ 4 տոկոս դեֆիլյատորի մակարդակ, դա նշանակում 16,2 տոկոս անվանական ՀՆԱ-ի աճ։

Տարվա արդյունքներով մենք անվանական ՀՆԱ-ի աճ կունենանք շուրջ 2-2,4 տոկոս, ի՞նչն է տարբերությունը։ Իրական ՀՆԱ-ի աճով գրեթե նույնը կլինենք, ինչը ծրագրավորել ենք, իսկ դեֆիլյատորը կլինի գրեթե զրոյական։ Ինչի է դա հանգեցնում, հանգեցնում է նրան, որ մեզ մոտ անվանական ՀՆԱ-ն մոտ 292 միլիարդով ավելի ցածր կլինի, քան թե մենք պլանավորել էինք այս տարի։

Հիմա, եթե ուշադրությամբ նայենք՝ արդյո՞ք մենք այդ 300 միլիարդից ավելի պակաս ենք հարկեր հավաքելու, այո՛։ Պարզ վարժություն է՝ 20,7 տոկոսը, եթե այդ ցուցանիշի վրա կիրառենք, կտեսնենք, որ շուրջ 60 միլիարդ մեզ մոտ տնտեսական եւ ցածր գնային պայմանների հաշվին ունենալու ենք ավելի ցածր հարկային եկամուտներ։ Կան այլ գործոններ, որ ազդում են. դա ներմուծման կառուցվածքն է։ Ներմուծման այն մասնաբաժինը, որից մենք հարկ ենք հավաքում, որը մենք համարում ենք հարկունակ ներմուծում, դա համեմատաբար ավելի փոքր ծավալի է, քան մենք ակնկալում էինք, համեմատ այն ներմուծման, որը հիմնականում գալիս է ԵՏՄ-ից։

Այդտեղ էլ կա տնտեսագիտական միտք, որովհետեւ դրամը ռուսական ռուբլու նկատմամբ արժեւորվեց, եւ ռուսական ռուբլին էլ դոլարի նկատմամբ արժեզրկվեց, ռուսական ապրանքներն ավելի շատ էժանացան համեմատ երրորդ երկրի, իսկ այնտեղից, երբ ներմուծում են կատարում, մենք ավելի քիչ ենք հարկ հավաքում, դա նաեւ հանգեցրել է շուրջ 16 միլիարդի կորուստի։ Հիմա այս գործոնները դնում ենք կողք կողքի, տեսնում ենք, որ տարվա արդյունքում մենք, հնարավոր է, մինչեւ 70-80 միլիարդ դրամի թերակատարում ունենանք։

Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930