Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյանի կալանքը վերացնելու միջնորդությանը միացել են 20 պատգամավորներ, գիտության ու ճարտարապետության ոլորտի հայտնի գործիչներ

Նոյեմբեր 01,2016 11:48

Հասարակական-քաղաքական գործիչ, «Նոր Հայաստան» շարժման խորհրդի հիմնադիր անդամ, 2013թ. նախագահական ընտրություններին որպես ՀՀ նախագահի թեկնածու մասնակցած և ՀՀ սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկած Անդրիաս Ղուկասյանը ՀՀ Քննչական կոմիտեի վարույթում գտնվող թիվ 69107116 քրեական գործով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով եւ ս.թ. հուլիսի 30-ից վերջինս գտնվում է կալանքի տակ:

Ա. Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի կողմից միջնորդություն է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին՝ կիրառված կալանքը վերացնելու և որպես խափանման միջոց անձնական երաշխավորություն կիրառելու մասին: Միջնորդությանը միացել են նաև ՀՀ ԱԺ 5-րդ գումարման 20 պատգամավորներ, գիտության ու ճարտարապետության ոլորտի հայտնի գործիչներ: Նրանք գրավոր խոսքով եւ մուծվելիք դրամական գումարով երաշխավորում են Անդրիաս Ղուկասյանի պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով վերջինիս ներկայանալը եւ այլ դատավարական պարտականություններ կատարելը:

Միջնորդությունը երաշխավորել են ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավորներ` Ալեքսանդր Արզումանյանը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, Արամ Մանուկյանը, Արմեն Ավետիսյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյան,ը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը, Էլինար Վարդանյանը, Թևան Պողոսյանը, Լեւոն Դոխոլյանը, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, Խաչատուր Քոքոբելյանը, «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, Նիկոլ Փաշինյանը, Ռուբեն Հակոբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Ստեփան Մարգարյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, Վահե Հովհաննիսյանը, Վարդան Օսկանյանը, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը, գիտության ու ճարտարապետության գործիչներ՝ ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գևորգյանը, Մարիա-Կյուրիի անվան միջազգային պարգեւի դափնեկիր Գրիգոր Բարսեղյանը, Մաթեմատիկոս, ՀՀ ԳԱ թղթակից անդամ, բնական գիտությունների Ռուսական ակադեմիայի Հայկական մասնաճյուղի իսկական անդամ, ակադեմիկոս Հրանտ Մարանջյանը, Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը, Հարություն Կարապետյանը:

Հատկանշական է, որ ս.թ. հուլիսի վերջին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ Անդրիաս Ղուկասյանի հետ, նույն մեղադրանքով, կալանավորվել էին նաև հասարակական-քաղաքական գործիչներ Դավիթ Սանասարյանը եւ Արմեն Մարտիրոսյանը, որոնց նկատմամբ կիրառվող խափանման միջոցը` կալանավորումը, հետագայում փոխվել է գրավով, եւ նրանք արգելանքից ազատվել են: Արդյոք վերոհիշյալ հայտնի գործիչների միջնորդությունը որոնք ներկայացնում են հանրության ինտելեկտուալ և բազմաթիվ քաղաքական ուժերը կնպաստի Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոցը փոփոխելու եւ նրան նույնպես գրավով արգելանքից ազատելու համար` ցույց կտա ժամանակը:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930