Ինչո՞ւ է բնակչությունը հեռանում Հայաստանից։ Ակնհայտորեն դրա հիմնական պատճառներից մեկը սոցիալ-տնտեսական վիճակն է։ Չնայած պաշտոնապես արձանագրվում է, որ Հայաստանում բարձրանում են աշխատավարձերը եւ նույնիսկ կոնկրետ թվեր են ներկայացվում, այլ ցուցանիշներ խոսում են այն մասին, որ մարդկանց գնողունակությունը նվազում է երկնիշ տեմպերով։ Այսպես, ըստ ԱՎԾ-ի պաշտոնական տվյալների՝ այս տարվա 9 ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մանրածախ առեւտրի ծավալները նվազել են 3.4 տոկոսով։ Անցած տարի էլ էր նախորդ տարվա համեմատ մանրածախ առեւտրի ծավալը նվազել։ Եթե իրար հետ համեմատենք վերջին երկու տարիների տվյալները, պատկերը, մեղմ ասած, մտահոգիչ կլինի։
Այսպես. 2014 թվականի առաջին 9 ամիսներին մանրածախ առեւտրի ծավալը կազմել է 985. 7 միլիարդ դրամ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 858.5 մլրդ դրամ։ Անկումը երկու տարվա ընթացքում 13 տոկոս է։ Բայց սա 9 ամիսների ընթացքում։ Այս տարվա սեպտեմբերը 2014 թվականի նույն ամսվա հետ համեմատելու դեպքում անկումը կկազմի արդեն 18 տոկոս։ Իսկ սա նշանակում է, որ ամսեամիս բնակչության գնողունակությունը ավելի արագ է նվազում։
Նույնը պարզ երեւում է նաեւ շինարարության ցուցանիշներից։ Եթե 9 ամիսների ընթացքում շինարարության ծավալների նվազումը կազմել է 9.3 տոկոս, ապա սեպտեմբերին նվազումը արդեն 17.3 տոկոս է։ Ընդ որում, նվազում է բնակչության միջոցներով իրականացվող շինարարությունը, ինչը եւս գնողունակության, կամ այսպես ասենք, բնակչության կողմից տնօրինվող եկամուտների նվազման ապացույց է:
Կարդացեք նաև
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում