Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի աշխատակազմը նվազեցրել է ծախսերը (Տեսանյութ)

Նոյեմբեր 01,2016 11:42

«2016 թվականին նախագահի աշխատակազմին եւ ազգային անվտանգության խորհրդին հատկացված 5 միլիարդ 97 միլիոն դրամի դիմաց այս տարի ներկայացված գումարը նվազել է 504 միլիոն դրամով: Այդ նվազումը պայմանավորված է նրանով, որ նախագահի կարգադրությամբ լուծարվել է ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը եւ այն դարձել է նախագահի աշխատակազմի ստորաբաժանում»,- խորհրդարանում ընթացող 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը:

Հիշեցնենք, Հայաստանի 2017 թվականի բյուջեի նախագծով ՀՀ նախագահի աշխատակազմին նախատեսվում է հատկացնել 4,5 միլիարդ դրամ։

Արմեն Գեւորգյանի ներկայացմամբ՝ գալիք տարվա բյուջեում 520 հազար դրամով նվազել է նաեւ կառավարման ակադեմիայի համար նախատեսված գումարը: Օպտիմալացվելու են ակադեմիայի կոմունալ ծախսերը:

2017թվականին Նախագահի աշխատակազմը նախատեսում է իրականացնել բազմաթիվ օրենքների նախագծերի եւ միջազգային պայմանագրերի փորձաքննություններ: Մեծածավալ աշխատանք է նախատեսվում նախագահի այցերի, պաշտոնական պատվիրակությունների ընդունելության հետ կապված։ Նախատեսվում է իրականացնել արտաքին քաղաքականության հարցերում նախագահի գործունեության ապահովման աշխատանքներ՝ արտասահմանյան այցերի եւ պետությունների ղեկավարների Հայաստան այցերի: Նախատեսվում է 970 հանդիպումներ` «բովանդակային մասի ապահովում»: Նախագահի աշխատակազմը եկող տարի միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի վերաբերյալ 20 զեկույցների ուսումնասիրություն էլ կիրականացնի:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930