Թեհրանում այսօր ավարտվում է շախմատի «1st Paytakht Cup» միջազգային մրցաշարը, որի «A» խմբում հանդես է գալիս 69 շախմատիստ, 18-ը՝ գրոսմայստեր: Վերջին տուրից առաջ, որն արդեն մեկնարկել է, Հայաստանը ներկայացնող միակ մասնակիցը՝ գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանը, ութ հնարավորից վաստակել է 7,0 միավոր եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ en.chessbase.com-ի