Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը 2017-ին 29 ծրագիր է իրականացնելու

Նոյեմբեր 01,2016 11:10

Խորհրդարանական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները: 2017 թվականի պետական բյուջեի նախագծով նախագահի աշխատակազմին հատկացվելու է 4,5 միլիարդ դրամ, որից 3,86 միլիարդ դրամ՝ ապարատի պահպանման համար: Այդ մասին քննարկումների ժամանակ տեղեկացրեց Ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը:

Ազգային ժողովին կհատկացվի 4,662 միլիարդ դրամ, որից 4,1 միլիարդ դրամը՝ ապարատի պահպանման ծախսերի համար: Կառավարությանը հատկացվելու է 11,6 միլիարդ դրամ, որով կիրականացնի 29 ծրագիր: Սահմանադրական դատարանին՝ 584,8 միլիոն դրամ: Արդարադատության նախարարությանը՝ 13, 6 միլիարդ դրամ՝ 17 ծրագիր իրականացնելու համար: Քննչական կոմիտեին 5, 562 միլիոն դրամ, Դատական դեպարտամենտին՝ 8.6 միլիարդ դրամ, իսկ Քաղծառայությանը՝ 475 միլիոն դրամ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930