ԱՄՆ-ը և Ադրբեջանը խորը հարաբերություններ ունեն անվտանգության ոլորտում: Ինչպես հաղորդում է Trend-ը, այս մասին Բաքվում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Մայքլ Քարփենթերը:
«Մենք արդյունավետ հանդիպումներ ենք ունեցել պաշտպանության նախարարի և փոխնախարարի հետ և քննարկել ենք մեր համագործակցությունը»,- ասել է նա:
Քարփենթերի խոսքով՝ երկու երկրներն անվտանգության ոլորտում ունեն համագործակցության երկարատև փորձ, և դա համագործակցության գլխավոր ուղղություններից մեկն է:
«2002թ. ի վեր մենք անվտանգության ոլորտում փոխադարձ համագործակցության վրա ծախսել ենք ավելի քան 60 մլն դոլար»,- ասել է Քարփենթերը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը շահագրգռված է Ադրբեջանում երկարատև խաղաղությամբ և կայունությամբ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ