ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին` ժամը 09:00-ի սահմաններում, Երևան – Մեղրի միջպետական նշանակության ավտոճանապարհի Գնդևազ-Ջերմուկ ճանապարհահատվածի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում՝ 10 խմ ծավալով: Ժայռաբեկորները ճանապարհի երթևեկությունը դարձրել են միակողմանի:
Այս պահին նշված ճանապարհահատվածը սպասարկող «Վայքի ՃՇՇ»-ի աշխատակիցները քարաբեկորները հեռացնում են ճանապարհի երթևեկելի մասից:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Կարդացեք նաև
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն
Լուսանկարը` արխիվային