Երեւան, 1 նոյեմբերի, 2016թ.: «Իմ Արցախը» խորագիրը կրող Հեռուստամարաթոն 2016-ին ընդառաջ «Հայաստան» համահայկական հիմնադրամը նոյեմբերի 1-ից մեկնարկում է sms հաղորդագրություններով դրամահավաքը:
Ուղարկելով SMS 8000 կարճ համարին կամ զանգահարելով 090008000 համարին՝ հայաստանյան օպերատորների բաժանորդները կարող են 300 դրամով աջակցել արցախյան համայնքներին: Հավաքագրված գումարները կնպատակաուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաեւ Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատներ կառուցելուն: Այս նպատակով դրամահավաքներ են անցկացվում նաեւ Արցախում եւ սփյուռքում:
Ազգային նվիրատվության հեռուստամարաթոնը կկայանա նոյեմբերի 24-ին: Նոյեմբերի 16-ից 20-ը Ֆրանսիայում կանցկացվի համաեվրոպական հեռախոսամարաթոն Ֆրանսիայի, Գերմանայի, Շվեյցարիայի տեղական մարմինների մասնակցությամբ: Իր երկրից հեռախոսամարաթոնին կմիանա նաեւ Հունաստանի համայնքը:
Տեղեկացնում ենք, որ Հեռուստամարաթոն 2016-ի բոլորաշրջանի մեկնարկը նշանավորվել է հոկտեմբերի 23-ին Տորոնտոհայերի հավաքագրած 1 միլիոն ամերիկյան դոլարով:
Կարդացեք նաև
«Հայաստան» համահայկական հիմնադրամ