Իռլանդական բռնցքամարտի ծագող աստղ Մերի Քեյթ Նեւինը ռուս մարզչին, որի անունը, սակայն չի հրապարակվում, մեղադրել է հյուրանոցի միջանցքում իր վրա հարձակվելու եւ բռունցքով հարվածելու մեջ:
Միջադեպը տեղի է ունեցել Գերմանիայի Շտրաուլզունդ քաղաքում: 15-ամյա աղջնակը, որ մասնակցել էր Queens Cup միջազգային մրցաշարին եւ հաղթել, հոսպիտալացվել է եւ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել հյուրանոց: Իռլանդիայի թիմի մենեջեր Բերնի Հարոլդը հայտարարել է, որ իրենք ցնցված են կատարվածից եւ դիմել են Գերմանիայի ոստիկանություն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ independent.ie-ի