Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. «Ալիեւը տվայտանքների մեջ է»

Հոկտեմբեր 31,2016 23:07

Ծաղկաձորում հոկտեմբերի 29-30-ին «Քաղաքացիական համաձայնություն» ՀԿ-ի եւ Երեւանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դեսպանատան հետ համատեղ կազմակերպած` «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում. մարտահրավերներ եւ հեռանկարներ» թեմայով սեմինարի ընթացքում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ, Հայաստանի ԱԱԾ նախկին ղեկավար, ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցելությանը:

Հոկտեմբերի սկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կառավարության նիստում խոստովանել էր, որ բանակցությունների ժամանակ իր վրա ճնշում են գործադրում՝ պահանջելով ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: «Փակ դռների ետեւում մեզ վրա ճնշում են գործադրում՝ ստիպելով ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Մենք շատ մանրամասներ չենք բացահայտում, քանի որ գոյություն ունեն դիվանագիտության կանոններ: Ադրբեջանը երբեք չի համաձայնի դրան», ասել էր Ադրբեջանի նախագահը:

Անդրադառնալով Ալիեւի վերոնշյալ հայտարարությանը` պարոն Շահնազարյանն այն այսպես գնահատեց. «Ալիեւը տվայտանքների մեջ է, երբ նշում է, որ իր նկատմամբ ճնշումներ են իրականցվել, որպեսզի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Դրանից հետո, արդեն «ՌԻԱ Նովոստի»-ում` Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում  Ադրբեջանի նախագահը խոսեց արդեն ինքնավարության տրամադրման մասին, բայց մեր մամուլը միայն այդ դրվագի վրա կենտրոնացավ, մինչդեռ այնտեղ ավելի կարեւոր, Պուտինին հղված ուղերձ կար, որի իմաստը հետեւյալն էր մենք պատրաստ ենք անդամակցել Եվրասիական միությանը, եթե վերադառնաք «Լավրովի պլանին»` տարածքների վերադարձին»:

Թեմայի մանրամասները` նոյեմբերի 2-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31