Տավուշի մարզում դադարեցվել է հեռուստատեսային հաղորդումների անալոգային հեռարձակումը: Մարզում կան կենսաթոշակառուներ, սոցիալապես անապահովներ, ովքեր ընտանեկան նպաստ չեն ստանում, պետության կողմից անվճար հատկացված հեռուստատեսային հաղորդումների թվային ընդունիչ սարքեր չեն ստացել: Նրանց ստացած թոշակը բավարարում է միայն սննդին, կոմունալ վարձերին:
Կարիքավորները հնարավորություն չունեն միջինը 7-12 հազար դրամ արժողությամբ այդ սարքերը գնելու: Հայաստանի կոմունիստական կուսակցության Իջեւանի շրջանային կոմիտեի առաջին քարտուղար Ասյա Օթարյանն ասաց, որ ինքն այդ խնդիրը առաջադրել է ՀԿԿ Կենտկոմի պլենումում:
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի այն բնակիչերը, ովքեր չեն կարողացել թվային ընդունիչ սարքեր գնել, սովորության համաձայն միացնում են հեռուստացույցը, իսկ եթերում ադրբեջանական անալոգային հեռուստաալիքներն են:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ