Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխոստիկանապետ. Համաձայն չենք՝ Հայաստանում իբր թե չափից ավելի ոստիկանական ուժեր կան

Հոկտեմբեր 31,2016 18:01

Ազգային Ժողովում պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում զեկույցով հանդես եկավ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը:

Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե քանի ոստիկան ունենք, սակայն խնդրահարույց լինելու դեպքում, պատգամավորը խնդրեց համեմատականներ անցկացնել:

Վարդան Եղիազարյանն ասաց, որ այդ թվերը գաղտնի են. «Ըստ մեր մեթոդաբանության եւ մեր ունեցած թվերի, մենք բավականին լավ դիրքերում ենք այն տեսանկյունից, որ միշտ շահարկվում է Հայաստանում ոստիկանների թիվը գերչափազանցված է: Այդպես չէ»:

Նա հավելեց, որ հարյուր հազար բնակչին ընկնող ոստիկանների տեսակարար կշիռը Բուլղարիայից, Չեխիայից, Կիպրոսից, Սլովենիայից, Մոնտենեգրոյից, Մակեդոնիայից ցածր է: Ըստ նրա, այդ թիվը համադրելի եւ մոտ է Էստոնիային, Ավստրիային. «Այնպես որ մենք սկզբունքայնորեն համաձայն չենք լրատվամիջոցներով տարածվող լուրերին եւ ստեղծված հասարակական կարծիքին, որ Հայաստանում իբր թե չափից ավելի ոստիկանական ուժեր կան»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31