Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Երիցյան. Անհրաժեշտ է մոտավորապես 5000 հակակարկտային կայան

Հոկտեմբեր 31,2016 17:47

Ազգային ժողովում արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը անդրադարձավ հիդրոմետ ծառայության եւ հակակարկտային ծառայության ՊՈԱԿ-ների միացմանը:

«Այստեղ լուրջ է աշխատանքը: Մենք միացրել ենք այդ համակարգը եւ կառավարության հետ միասին կառավարության հետ աշխատանքներ ենք տանում, եւ ես գտնում եմ, որ մենք այստեղ լուրջ անելիքներ ունենք: Մինչեւ 1992 թվականը Հայաստանի տարածքում կար 11 ռադիոլոկացիոն համակարգ, բայց հիմա մնացել է երկու հատ՝ Լոռի եւ Արագածոտնի հարցում: Մենք ունենք 496 հակակարկտային համակարգ, բայց մեզ անհրաժեշտ է մոտավորապես 5000 հատ, որ մենք կարողանանք Հայաստանի Հանրապետությունում կարկուտի դեմ պայքարը»,- ասաց նա:

Արմեն Երիցյանը նշեց, որ պետք է ավելացնել ռադիոլոկացիոն համակարգերը, Սերժ Սարգսյանը այդ հարցը բարձրացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ, եւ շատ շուտով Հայաստանը երկու ռադիոլոկացիոն սարք նվեր կստանա: Նա ընդգծեց, որ մեկ ռադիոլոկացիոն համակարգն արժի մոտ 1.5 միլիոն դոլար. «Այսօր տեղադրված հակակարկտային կայանների 50 տոկոսը, որ տեղադրել են, մեկը դրել է իր տան կողքին, մեկը դրել է այստեղ, բայց այդպես չէ: Որովհետեւ մենք այնտեղ հաշվարկներ ենք կատարում: Այդ 496-ի մոտավորապես 50 տոկոսը, եթե ոչ ավելին այդպես տեղադրված է: Բայց հիմնականում մենք տեղադրում ենք այն տեղերում, որտեղից գալիս են այդ ուղղությունները»:

Արմեն Երիցյանը հավելեց, որ մեկ հակակարկտային համակարգն արժի մոտ 3.5 միլիոն: Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը առաջարկեց մասնավոր ընկերություններին տալ հակակարկտային համակարգերն, որպեսզի անհրաժեշտ քանակն ապահովվի, Արմեն Երիցյանը ասաց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ կատարվում են. «Իրենց սեփականությունն է լինում, բայց մենք ճգնաժամային կառավարման կենտրոնում այդ ամենը կարողանում ենք օգտագործել: Իրենց սեփականություն է, բայց օգտագործում ենք մենք, որովհետեւ այնպես չէ, որ մեկը զանգ տա կնոջն ասի՝ Սիրանույշ, մի հատ կրակի տեսնենք՝ ինչ է լինում, այդպես չէ: Սա լուրջ է, մենք պետք է նայենք՝ կարելի՞ է կրակել, թե՞ չէ: Հնարավոր է կրակենք եւ ոչ կարկտային ամպերը դառնան կարկտային»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31