Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Երիցյան. Բնակչությանն ազդարարման ուղղությամբ լուրջ աշխատանք է կատարվում

Հոկտեմբեր 31,2016 17:40

Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը զեկույցով հանդես եկավ: Նա նշեց, որ ԱԻՆ-ին 2017 թվականի բյուջեով տրամադրվել է 11 միլիարդ 244 միլիոն դրամ, որի 89.2 տոկոսը կազմում են աշխատավարձերը։

«Մնում է 1 միլիարդ 212 միլիոն դրամ, այստեղ մենք ունենք էներգետիկա, համազգեստ վառելիք եւ այլն: Ընդհանուր առմամբ, գումարի հիմնական մասը՝ մոտավորապես 7 միլիարդը տրամադրվում է փրկարար ծառայությանը: Փրկարար ծառայությունում նույնպես 89.3 տոկոսն աշխատավարձն է»,- ասաց նա:

Արմեն Երիցյանը առանձնացրեց Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը, ինչի արդյունքում տեղի է ունեցել Կոտայքի մարզի Գետարգել համայնքում հայ-ռուսական հումանիտար կենտրոնի բացումը. «Մենք այնտեղ լուրջ աշխատանք ենք տարել, եւ այնտեղ մենք պայմանագիր ստորագրեցինք, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահը: Պայմանագիր ստորագրեցինք եւ 2016-2018 թվականների ընթացքում Ռուսաստանի Դաշնության կողմից 36 միլիոն գումարի չափով հատկացվում են հրշեջ մեքենաներ եւ տարբեր մեքենաներ»:

Արմեն Երիցյանը հավելեց, որ նախարարությունը Ռուսաստանի Դաշնության եւ ՄԱԿ-ի հետ բնակչության ազդարարման ուղղությամբ լուրջ աշխատանք է կատարում. «Մենք ամբողջ հանրապետությունում պետք է տեղադրված շչակներ ունենանք: Եվ արդեն լուրջ աշխատանքներ ենք կատարել՝ շչակները տեղադրված են Երեւանի կենտրոնում եւ Տավուշի մարզում: Մենք այսպես շարունակում ենք աշխատանքները, եւ 14 հեռուստաընկերությունների, 13 ռադիոընկերությունների հետ պայմանագիր ենք կնքել, եւ յուրաքանչյուր պահին կարող ենք հաղորդել, որ դեպք է տեղի ունենալու»:

Արմեն Երիցյանը ընդգծեց, որ Ճապոնիայի գործընկերները մոտ 2 միլիոն դրամի չափով ԱԻՆ-ի համար հատուկ շտաբային մեքենաներ են գնել, 3 միլիոնի չափով սողանքների դեմ պայքարի տեխնիկա են նվիրել, ինչը, ըստ նախարարի, մեծ ձեռքբերում է նախարարության համար: Արմեն Երիցյանը նշեց նաեւ, որ նախատեսվում է մոտավորապես 15 միլիոն դոլարի չափով 41 հրշեջ մեքենա գնել, որոնք կտրամադրվեն Շիրակի, Գյումրու եւ Սյունիքի մարզերին։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31