Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին:
Քննարկվել են կրթության եւ գիտության ոլորտում երկու հայկական հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության հետ նման փոխգործակցությունը մեծապես նպաստում է Արցախում կրթության եւ գիտության ոլորտի զարգացմանը եւ տվյալ բնագավառում առկա խնդիրների արդյունավետ լուծմանը:
Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:
Կարդացեք նաև
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ