Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանում ապրող երեխաներն աշխարհում ամենաերջանիկների թվում են». Ժիրայր Էդիլյան

Հոկտեմբեր 31,2016 17:17

Հոկտեմբերի 31-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության տնօրեն Ժիրայր Էդիլյանին և երիտասարդական ծրագրերի ղեկավար Լիանա Սարգսյանին:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց հատկապես երեխաների և երիտասարդության շրջանում կազմակերպության կատարած աշխատանքը և սիրիահայ երիտասարդների ինտեգրմանը միտված նոր ծրագրերը:

«Վորլդ Վիժն Հայաստան»-ի տնօրեն Ժիրայր Էդիլյանը համառոտ ներկայացրեց կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները, նպատակներն ու խնդիրները:

Նա նշեց, որ «Վորլդ Վիժըն» միջազգային բարեգործական կազմակերպությունը Հայաստանում գործում է արդեն 25 տարի, աշխատում է Երևանում և Հայաստանի 6 մարզերի 190 համայնքներում: «Կառույցն աջակցել է 33.000 երեխաների և նրանց ընտանիքներին: Իրականացնում ենք երեխաների շահերի պաշտպանության, առողջապահական, տնտեսական և հոգևոր զարգացման ծրագրեր: Աշխատում ենք Արագածոտն, Գեղարքունիք, Շիրակ, Լոռի, Սյունիք, Տավուշ մարզերում: Մեր ծրագրերն ուղղված են առավել խոցելի երեխաների կայուն բարեկեցությունն ապահովելուն, ինչն իրականացվում է 4 հիմնական ռազմավարական ուղղություններով՝ երեխաների համապատասխան տարիքային խմբերի համար: Պետք է նշեմ, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների տվյալներով՝ Հայաստանում ապրող երեխաներն աշխարհում ամենաերջանիկների թվում են: Մեր նպատակն է, որ ոչ մի երեխա չապրի ընտանիքից դուրս», – շեշտեց կազմակերպության տնօրենը:

Երիտասարդական ծրագրերի ղեկավար Լիանա Սարգսյանն անդրադարձավ կազմակերպության նոր՝ «Հմտություններ և գիտելիքներ հանուն երիտասարդների հզորացման» ծրագրին, որը մտադիր են իրականացնել ՀՀ սփյուռքի նախարարության հետ համատեղ: Նա նշեց. «Ծրագիրը միտված է նպաստել տեղահանված և հակամարտությունից տուժած երիտասարդների ինտեգրմանը Հայաստանում, ինչպես նաև աջակցել նրանց՝ մասնագիտական կողմնորոշման դասընթացներ կազմակերպելու, գործնական աշխատանքի ու զբաղվածության հնարավորություններ ստեղծելու միջոցով»:

Քննարկվեցին հետագա համագործակցության հնարավորությունները, նախանշվեցին ծրագրի համատեղ իրականացման հստակ քայլերը և անելիքները:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31