Գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս եւ կարսեցու զավակ Արկադի Տեր-Թադեւոսյանը նոյեմբերի 31-ին մասնակցում էր «Մոդուս Վիվենդի» կենտրոնում կայացած «Կարսի մարզը Հայաստանի Առաջին հանրապետության կազմում (ապրիլ 1919 թ.-հոկտեմբեր 1920 թ.). նյութեր եւ փաստաթղթեր» գրքի շնորհանդեսին:
Խոսելով ժամանակի իրողությունների ու Կարսի անկման մասին, նա փաստեց, որ բանակի զինվորականները հիասթափված էին, սպաները միմյանց չէին հասկանում, ծաղկում էր կոռուպցիան: Նա նաեւ ասաց, որ հրապարակում ունի «1920 թ բանակը» վերնագրով:
Գեներալը զուգահեռներ անցկացնելով մեր օրերի հետ, նաեւ ասաց. «Ես չեմ կարողանում հասկանալ, թե որ ժամանակվանից կարող ենք ասել, որ մեր պատմությունը պատմություն է: Հիմա Անկախության 25-ամյակն ենք նշում, բայց ոչ այսօրվա օր ունենք, ոչ էլ վաղվա օր»: Իսկ ժամանակակից պատմաբաններին էլ բնորոշելու համար նա Ռաբլեից մեջբերում արեց. «Ժամանակակից պատմաբանները կեղծարարներ են»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ