Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Fintegration հեքաթոնի իրականացման արդյունքում ցանկանում էինք միավորել ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին և ընկերություններին». Արտաշես Քալանթարյան

Հոկտեմբեր 31,2016 17:02

Ամփոփվեց Հայաստանում առաջին անգամ իրականացված FinTech հեքաթոնը, որը կազմակերպել էին Դոմ-Դենիել ընկերությունը և Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակը՝ ՀՀ կենտրոնական բանկի ու ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի աջակցությամբ։ Fintegration հեքաթոնը, որն ուղղված էր ֆինանսաբանկային և ՏՏ ոլորտների հետագա ինտեգրմանն ու զարգացմանը, բացառիկ էր թե՛ բովանդակային, թե՛ ձևաչափի առումով։

«Fintegration հեքաթոնի իրականացման արդյունքում մենք ցանկանում էինք միավորել ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին և ընկերություններին»,- պարզաբանել է Դոմ-Դենիել ընկերության տնօրեն Արտաշես Քալանթարյանը,- «Եվ հաշվի առնելով ֆինանասաբանկային և հեռահաղորդակցության ոլորտներից բարձրաստիճան մասնակցությունը հեքաթոնին՝ կարող ենք վստահ ասել, որ մեր նպատակի առաջին մասն իրականացրել ենք»։

Հեքաթոնին նախորդող 3 օրերի ընթացքում մասնակիցները Երևանում հնարավորություն են ունեցել լսելու Մայքրոսոֆթ կորպորացիայի առաջատար տեխնիկական մասնագետներին, տեղեկանալու նրանց փորձի մասին, ստանալու արժեքավոր խորհուդներ, իսկ բուն հեքաթոնը, որի ընթացքում 18 ժամ էր տրվել՝ նորարարական գաղափարներ գեներացնելու և դրանց նախատիպերը ստեղծելու համար, անցկացվում էր Դիլիջանում՝ Կենտրոնական բանկի Ուսումնահետազոտական կենտրոնում։

«ԿԲ-ն գիտելիքահեն հաստատություն է։ Եվ մեր մասնակցությունն այս միջոցառմանը պայմանավորված է նրանով, որ այն գիտելիքը, որը ստեղծվում է Հայաստանում, հեշտությամբ ներդրվի ֆինանսական համակարգում»,- ասել է ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Մարտին Գալստյանը:

_aso5475

18 ժամ տևած հեքաթոնի ընթացքում 21 թիմերի ներկայացուցիչներն առաջարկեցին տեխնոլոգիական լուծումներ՝ տեղեկատվություն և ֆինանսական գիտելիք ստանալուց՝ մինչև բարդ ժամանակակից լուծումներով ֆինանսական կանխատեսումներ իրականացնելու ծրագրեր։ Մասնակիցների առաջ դրված միակ պայմանը Microsoft-ի BlockChain, Cognitive Services, Cortana Analytics և Bot Framework առաջադեմ տեխնոլոգիական հարթակների կիրառությունն էր՝ իրենց առաջարկները ստեղծելիս։

«Հեքաթոնը հրաշալի տարբերակ է մարդկանց՝ իրենց համար ոչ սովորական պայմաններում միավորվելու և նոր գաղափարներ ստեղծելու համար։ Հայաստանը կարող է դրանից մեծապես օգտվել, քանի որ այստեղ հրաշալի երիտասարդություն կա։ Եվ նրանց կարողությունների համադրությամբ՝ կարող են այպիսի գաղափարներ ի հայտ գալ, որոնք հաջորդ ֆեյսբուքը կարող են դառնալ»,- ասել է Մայքրոսոֆթի Մուլթի Քաունթրի Յուրոփ տարածաշրջանի ղեկավար Մայքլ Կոգելերը։

Հեքաթոնն ամփոփվեց Երևանում։ Հաղթողները 3-ն էին․ «Պարզապես լավագույնը» անվանակարգում հաջողության հասավ Scrival թիմը, որը ներկայացնում էր ֆինանսական կանխատեսումների հարթակ, «Տեխնոլոգիական առաջընթաց» անվանակարգում հաղթեց Iterate թիմը՝ առաջարկելով ՀՀ-ում բոլոր գործարքների գրանցման հարթակ, «Իսկապես ստեղծագործական» էր Botanix թիմը՝ իր բոտ լուծումների համար: Բացի հաղթական արձանիկից՝ թիմերն արժանացան 610000, 377000 և 233000 դրամ պարգևների՝ համապատասխանաբար։

«Հաղթող բոլոր նախագծերը, ըստ հեղինակավոր ժյուրիի տված միավորների, գրեթե հավասար էին։ Եվ հետաքրքրական է այն, որ հաղթողները հիմնականում սկսնակ են ծրագրավորման ասպարեզում և մրցում էին արդեն կայացած ընկերությունների թիմերի հետ»,- ասել է Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լիանա Կորկոտյանը:

Այս հեքաթոնը մայիսին Դոմ-Դենիել-ի և Մայքրսոֆթ Հայաստանի կողմից նախաձեռնված «4-րդ ինդուստրիալ հեղափոխություն» համաժողովի շարունակությունն էր։

«Հաքաթոնն ավարտվեց, բայց մեր նախաձեռնությունները շարունակվում են,- ասել է Դոմ-Դենիել ընկերության տնօրեն Արտաշես Քալանթարյանը;- «Հաջորդ քայլը կլինի ներդրումային հիմնադրամի ստեղծումը, որն անվանել ենք «Չորրորդ»՝ նկատի ունենալով չորրորդ ինդուստրիալ հեղափոխությունը: Սկզբնական ներդրումը կկազմի 1 մլն ԱՄՆ դոլար, որն ուղղված է լինելու նոր տեխնոլոգիական լուծումներ ստեղծելուն։ Առաջիկա վեց ամիսների ընթացքում կավարտենք նախապատրաստական աշխատանքները, որից հետո հիմնադրամը կգործի նորարար կառավարման համակարգով, որը կլինի ակսելերացիոն կենտրոնի և ներդրումային հիմնադրամի միաձուլում»,- ասել է նա։

______________

Դոմ-Դենիել ընկերությունը համակարգերի ինտեգրացիայի լուծումներ առաջարկող կազմակերպություն է, որի գլխամասային գրասենյակը Հայաստանում է։ 2003-ին ստեղծված ընկերությունը համակարգերի ինտեգրացիայի, խորհրդատվության և ծրագրային ապահովման շուկաների առաջատարն է։ Ընկերությունը Մայքրոսոֆթի սերտիֆիկացված գործընկեր է, իսկ 2016-ին ճանաչվել է Մայքրոսոֆթի լավագույն գործընկեր Հայաստանում: Դոմ-Դենիելը Մայքրոսոֆթի լիցենզավորման լուծումների մատակարար է (LSP) Հայաստանում, իսկ ամպային լուծումներ մատակարար է (CSP) Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի ավելի քան 40 երկրներում։

Մայքրոսոֆթ ընկերության հայաստանյան գրասենյակը հիմնադրվել է 2006 թվականին: Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են համագործակցությունը Հայաստանի Հանրապետության կառավարության հետ` կրթության, առողջապահության, կիբերանվտանգության, սոցիալական, էլ.կառավարման և այլ ոլորտներում, ՀՀ-ում մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված գործունեությունը, աջակցությունը տեղական ՏՏ արդյունաբերությանը` արդի տեխնոլոգիաների և հմտությունների փոխանցման միջոցով, գործընկերների էկոհամակարգի ստեղծումը, աջակցությունը տեղական մասնավոր և հասարակական ընկերություններին` ՀՀ-ում ՏՏ ենթակառուցվածքի զարգացման գործում, նոր կատարելագործված բիզնես լուծումների ներդրումը, վերապատրաստումը և սերտիֆիկացումը։

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31