Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ նախարար. «Բյուջեի մեծ ավելացում չի սպասվում»

Հոկտեմբեր 31,2016 16:52

Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 31-ին դռնփակ նիստ է գումարել: Նիստի օրակարգում էր «Հայաստանի Հանրապետության 2017թ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում պաշտպանության նախարարության նախատեսված եկամուտները եւ ծախսերը:

Պաշտպանության նախարարը մինչ հանձնաժողովի նիստը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՊՆ բյուջեին:

«Հաշվի առնելով, որ պաշտպանության նախարարության բյուջեն հասկանալի պատճառներով փակ է, ես ձեզ կարող եմ ընդհանուր քաղաքականության առումով ասել, որ բյուջեի մեծ ավելացում չի սպասվում: Այն, ինչ նախատեսվում է, բնականոն աճի շրջանակներում է, բայց մենք ունենք ներքին լուրջ վերաբաշխումներ՝ կապված խնայողությունների հաշվին մարտական եւ սպառազինության, ինչպես նաեւ ներսում ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման վրա՝ գումարների ավելացման առումով: Դա պաշտպանության նախարարության քաղաքականությունն է, եւ այդ քաղաքականությունը՝ եկող տարում: Մենք դեռ ունենք ժամանակահատված մինչեւ բյուջեի ավարտական փուլին հասնելը, եւ այդ ժամանակն օգտագործվելու է նաեւ այդ ուղղությամբ»,- ասաց նա:

Նախարարը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31