Լրահոս
Օրվա լրահոսը

Զգալով, որ իմ ժողովրդի սպասելիքը չեմ կարող անել, ասում եմ՝ ես չեմ ուզում, կոալիցիա չեմ մտնի. Ծառուկյան. News.am (Տեսանյութ)

Հոկտեմբեր 31,2016 16:32

ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն օրեր առաջ հայտարարել էքաղաքականություն վերադառնալու հավանականության մասին, խուսափում է հարցից՝ ընդդիմադիր դաշտում է հանդես գալո՞ւ, թե՞ ոչ:

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողները կրկին գործարարից հետաքրքրվեցին՝ ինքը ընդդիմադիր դաշտում է իրեն պատկերացնում, թե իշխանական:

«Ես եկել եմ, ոչ թե որովհետեւ անձնական շահ, խնդիր ունեմ, այլ իմ ժողովրդի կողքին լինեմ: Որը օգուտ կլինի երկրի ժողովրդին, ես էդպես էլ անելու եմ: Իմ եղած ժամանակահատվածում, որ քաղաքականության մեջ եղել եմ, ոչ մի տեղ չի եղել, որ իմ ժողովրդին հակառակ, դեմ եմ քվեարկել: Իմ ժողովուրդն ինձ տվել ա 500 հազար ձայն, բայց քանի որ իմ ուզածը չեմ կարողացել փոխել իմ ժողովրդի համար, ես հրաժարվել եմ, որովհետեւ միայն նախարար ստանալով՝ ոչ մի բան չես կարող փոխել: Չկա այնպիսի քաղաքական ուժ, որ ամեն ինչ առաջարկեն, երկրորդ քաղաքական ուժը լինելով, զգալով, որ իմ ժողովրդի սպասելիքը չեմ կարող անել, ասում եմ՝ ես չեմ ուզում, կոալիցիա չեմ մտնի եւ իմ ժողովրդին հուսախաբ չեմ անի»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ նախկին առաջնորդը կրկին ընդգծեց՝ ինքը 2015թ. գարնանը հեռացել է քաղաքականությունից, քանի որ չէր ուզում, որ արյուն թափվեր:

Նյութի մանրամասները կարդացեք News.amի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31