Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Թուրքիան կձգձգի Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունների հարցը

Հոկտեմբեր 31,2016 16:02

«Նախկինում Թուրքիային ձեռնտու էր անորոշ վիճակը, երբ  Աթեշյանը գործակցում էր իրենց հետ: Հիմա տեսնենք՝ այս անգամ ի՞նչ կպատասխանեն: Կարծում եմ՝ հարցի պատասխանը կերկարացվի: Թուրքիան ներքին կյանքում խնդիրներ ունի լուծելու՝ ավելի կարեւոր: Առայժմ ժամանակ չեն գտնի անդրադառնալու եւ ընտրությունների հարցը կձգձգեն»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում անդրադառնալով Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունների անցկացմանը՝ ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ նշյալ հարցը Թուրքիայի իշխանությունների օրակարգ կմտնի այն ժամանակ, երբ որոշակիանան այդ երկրի տարածաշրջանային քաղաքականության եւ սահմանադրական հանրաքվեի հարցերը:

Թուրքագետը կարծում է, որ առաջիկայում սահմանադրական փոփոխություններ անցկացնելու գործընթացը նպատակ ունի փոխելու երկրի կառավարման համակարգը՝ այն խորհրդարանական հանրապետությունից դարձնելով գործադիր նախագահական հանրապետություն: Թե ինչպիսին է լինելու Թուրքիայի նոր սահմանադրությունը, ըստ բանախոսի, պարզ կլինի հունվարին:

Այդ համատեքստում Թուրքիայի ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի համար Անուշ Հովհաննիսյանը դրական միտումներ չի տեսնում, քանի որ Թուրքիայում անհանդուրժողական տրամադրություններ են տիրում հատկապես փոքրամասնությունների հանդեպ. «Թուրքիան վերափոխվում է եւ դառնում Էրդողանի նոր Թուրքիա, որն իսլամականացված՝ սունիականացված է եւ ազգային դրսեւորումների դեմ անհանդուրժող տեսք ունի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31