Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) իր նախագահության ընթացքում Բելառուսը կկենտրոնանա միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի վրա ՝ հանուն խաղաղության և անվտանգության ամրապնդման: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ մամուլի հաղորդագրությունը:
«ՀԱՊԿ-ում Բելառուսի նախագահության ընթացքում այդ կազմակերպության անդամ-երկրները ծրագրում են նախաձեռնել ՄԱԿ-ի հետ համատեղ մի շարք հանդիպումներ և միջոցառումներ՝ միջազգային առավել արդիական հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նշվում է, Բելառուսը և ՀԱՊԿ անդամ մյուս երկրները կնպաստեն խաղաղության և անվտանգության ամրապնդմանն ուղղված միջազգային կազմակերպությունների համատեղ աշխատանքին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ