«Հայաստանի անվտանգության եւ Արցախի հակամարտության միջեւ կապն ուղիղ է եւ վերաբերում է ոչ միայն Հայաստանին եւ ՀԱՊԿ մյուս երկրներին, այլեւ ողջ եվրոպական քաղաքակրթությանը»,-«Նովոստի Արմենիա» մամուլի կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռուսաստանցի հրապարակախոս, հայ-ռուսական հարաբերությունների հարցերով փորձագետ Դենիս Դվորնիկովը:
Նա նշեց. «Եվրոպական քաղաքակրթության սահմանն անցնում է Արցախի հանրապետության սահմանով: Սա է կարեւոր միտքը: Պետք է այնպես անել, որ հակամարտությանը լուծում գտնվի»:
Անդրադառնալով այն փաստին, որ Արցախ այցելող հայտնիների անունները ներառվում են Ադրբեջանի «սեւ ցուցակում», բանախոսը նկատեց. «Այդ այցերը ցույց են տալիս, որ Արցախը գիտամշակութային շրջափակման մեջ է: Այստեղ անվտանգության հարցը եւս տեղ ունի, քանի որ կարեւոր է պահպանել միասնական մշակութային, նաեւ՝ լեզվական տարածքը, քանի որ Լեռնային Ղարաբաղը համարվում է այն երկրներից, որտեղ լավագույնս գիտեն ռուսերեն»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ