Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՏ ոլորտը զարգացնող կարեւոր դրույթներն անտեսվել են կառավարության ծրագրից (Տեսանյութ)

Հոկտեմբեր 31,2016 15:04

Կառավարության ծրագրում ներառված չէ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ռազմավարությունը, կամ դրանից բխող դրույթները: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:

Նրա ներկայացմամբ՝ միությունը չի մասնակցել ոլորտին առնչվող փաստաթղթի ձեւավորմանը, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը նպաստող կարեւոր դրույթները պետք է ներառված լինեին կառավարության ծրագրում:

Ուշագրավ է, որ կապի եւ տրանսպորտի նախարարությունը վերափոխվեց եւ ներառվեցին նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաներ բառերը, ոլորտը, նախարարն էլ, ինչպես ասաց Չոբանյանը, տեղյակ է ոլորտի ռազմավարությունից, սակայն անհասկանալի է, թե ինչու ծրագրում այն տեղ չի գտել:

Պարոն Չոբանյանն ասաց, որ նախկինում էկոնոմիկայի նախարարության մշակած ՏՏ ոլորտի ռազմավարության ծրագիրն ու ժամկետն արդեն ավարտվել է, եւ սա համընկավ նոր կառավարության ձեւավորմանը:

Քանի որ այս նոր կառավարության ծրագիրը կարճաժամկետ է, ուստի, ըստ Չոբանյանի, հարկավոր է այնպիսի ռազմավարություն մշակել, որը բոլոր կառավարությունների դեպքում գործուն լինի, եւ ամեն նոր կառավարության հետ չնստեն բացատրեն՝ ինչն ինչոց է, հատկապես որ ոլորտում է պետք ներդրում անել եւ այլն: Նոր ռազմավարությունը պետք է լինի շատ հավակնոտ եւ հզոր, որպեսզի զարգացում ապահովի եւ, ընդհանրապես, աշխարհում առաջընթաց ունենա:

Մանրամասն՝ տեսանյութում

Հայկ Չոբանյանը նշեց, թե ՏՏ ոլորտի ռազմավարությունում որ ուղղություններն են կարեւոր. 1-ին՝ հայկական ՏՏ բրենդի առաջխաղացում, 2-րդ՝ ձեռներեցության զարգացում, «սթարթ ափ» շարժման հզորացում, 3-րդ՝ տեխնոլոգիական կրթության արմատական, կտրուկ, հանգուցային փոփոխություն:

«Ռազմավարության ուղենիշերից մեկը՝ հայկական ՏՏ բրենդի առաջխաղացումն այսօր կրիտիկական խնդիր է աշխարհը գրավելու համար, որովհետեւ այսօր աշխարհը ընկերությունները չեն գրավում, այլ՝ երկրները»,-ասաց պարոն Չոբանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Ըստ պարոն Չոբանյանի, ներկայումս ՏՏ ոլորտի 20-25 % աճը բավարար չէ, առանց որեւէ միջամտության էլ այդ 20-25%-ը կապահովվեր, իսկապես ոլորտի զարգացման համար հարկավոր է 100%-ից բարձր աճ, ինչպես աշխարհում է լինում:

Միության փոխտնօրենի դիտարկմամբ՝ ռազմավարության ուղենիշերից ձեռներեցների, հատկապես սկսնակներին աջակցությունն ու առաջխաղացումը շատ կարեւոր է, եւ պետք է մեր երկրում փոխվի ձեռներեցի նկատմամբ վերաբերմունքը.«Ձեռներեցությունը մեր երկրում արժեք պիտի լինի, պետք է բարձրացվի ձեռներեցի ստատուսը, հարգանքը, մոտեցումը նրա նկատմամբ պետք է փոխվի: Իսկ մեզ մոտ հակառակն է, ձեռներեցը զոհ է, մարդ է, որը պոտենցիալ գողացող է: Այսպիսի քաղաքականություն է պետության կողմից: Ակնհայտ է, որ մշակութային հեղաշրջում է պետք»:

Մանրամասն՝ տեսանյութում

Անդրադառնալով ռազմավարության մյուս կարեւոր դրույթին, պարոն Չոբանյանն ասաց, որ կրթական ոլորտում լուրջ եւ կտրուկ փոփոխություններ են հարկավոր, ցավոք, այսօր որպես ոլորտի մասնագետ 1800 շրջանավարտ է լինում, մինչդեռ, նրանցից 900-ն են գիտելիքներով մրցունակ լինում:

Մանրամասն՝ տեսանյութում

Հայկ Չոբանյանն ասաց, որ ՏՏ ոլորտի առաջխաղացման համար պետությունը պարտադիր մասնակցություն պետք է ունենա, քանի որ այս ոլորտի մրցակցությունը արդեն Հայաստանի սահմաններից դուրս է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31