«Առաջին տպարանի» շենքի պայթեցման թեման ամենաքննարկվողներից մեկն է: Ոմանք արդարացնում են քայլը, ոմանք էլ համարում, որ այդպիսով հողին հավասարեցվեց Հին Երեւանի հերթական մասնիկը: Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը երկրորդ տեսակետի կողմնակիցներից է:
«Երեւանի կերպարի աղավաղումը մեր բոլորի վիշտն ու ցավն է դարձել: Ես ծնվել ու մեծացել եմ այդ թաղերում: Երբ երեխա էինք, տպարանի մոտով մի ուրիշ տեսակ ակնածանքով էինք անցնում, որովհետեւ այն մեզ համար գիտությունների ակադեմիայի նման նշանակություն ուներ: Ախր նման շենքերը Երեւանի բնակիչների համար կերպարներ են, որ չի կարելի փոշիացնել: Էդքան էլիտար շենքեր որ կառուցել են, ու մեջներն էլ մարդ չկա, ի՞նչ են շահել: Կամ որ մի հյուրանոց էլ ավելի սարքեցին, դրանով ո՞ւմ են զարմացնելու. պետք է վերջ դնել այս ամենին…»,- «Առավոտի» հետ զրույցում նեղսրտեց արվեստագետը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ