Կայացավ Street Workout-ի Հայաստանի չորրորդ առաջնությունը, որին մասնակցեցին Երեւանի, հանրապետության տարբեր մարզերի, քաղաքների եւ Արցախի շուրջ երեք տասնյակ մարզիկներ:
Մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիան նշում է, որ առողջ ապրելակերպին եւ անկախ սեռից ու տարիքից մարդու ֆիզիկական կոփվածությանը նպաստող եւ բոլոր վայրերում մատչելի այս մարզաձեւը վերջին տարիներին լայն տարածում է ստանում եւ Street Workout-ով սկսել են նաեւ աղջիկները զբաղվել: Ի դեպ, վերջինները Հայաստանի առաջնությունում ցուցադրական ելույթներ ունեցան:
Վարժասարքերի վրա առաջին փուլում ուժային եւ տեխնիկական համալիր վարժությունների կատարման արդյունքով մրցավարներն ընտրեցին յոթ լավագույններին, որոնք եզրափակչում որոշեցին հաղթողին ու մրցանակակիրներին: Ըստ երկու փուլերում վաստակած միավորների, Հայաստանի չեմպիոն դարձավ Սերգեյ Թեւոսյանը՝ Վերին Արտաշատից: Մրցանակակիրների եռյակը կազմեցին Արամ Վարդանյանը (Երեւան) եւ Յուրա Մանուկյանը (Տաշիր):
Կարդացեք նաև
Սերգեյ Թեւոսյանը եկող տարվա ամռանը Հայաստանը կներկայացնի աշխարհի առաջնությունում, որն ամենայն հավանականությամբ կկայանա Մոսկվայում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Street Workout մարզաձեւի եւ Հայաստանի առաջնության մասին մանրամասն՝ «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում